12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը վախեցած է այսօրվա հանրահավաքից։ Փաշինյանին պաշտպանող զինվորները հետ են կանչվել կառավարական «դաչաներ» ․ Հրապարակ

Այն, որ վարչապետի կեցավայրում զորախումբ է հավաքվել չզորացրված կամավորներից, լրատվամիջոցները վերջին օրերին բազմիցս են գրել: Անգամ վերջին օրերին տեղեկություններ կային, որ մի փոքր իրավիճակը թեթեւացել է, այլեւս այդքան մեծ խումբ չեն պահում կառավարական «դաչաներում» եւ տղաներին թույլ են տվել տներով գնալ, ցանկացած պահին շտապ ներկայանալու պայմանով: 

Երեկ մեզ ասացին, որ մի շաբաթ կլինի անգամ չէին կանչել, բայց երեկոյան բոլորին զանգել են ու տեղյակ պահել, որ առավոտ 8-ին ներկայանան:

Թերեւս, պատճառը այսօրվա ընդդիմության հանրահավաքն է: Իշխանությունը վախենում է, որ կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել եւ վարչապետի կեցավայրի անվտանգության աշխատակիցների քանակը չբավարարի՝ դժգոհ ժողովրդին դիմակայելու համար, այդ իսկ պատճառով, զինված զորախումբը հետ է կանչվել: 

Հիշեցնենք, որ հանրահավաքի ձախողմանն ուղղված այլ քայլեր են եղել: Օրինակ՝ ընդդիմության լիդերներից մեկին` Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից կես ժամ առաջ, հանգստյան օրով հարցաքննության հրավիրելը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ