08 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերման է ենթարկվել 34 քաղաքացի

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։  Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):  

Դիմում եմ իմ նախկին գործընկերներիս, մի ծառայեք ստոր ու ազգադավ իշխանությանը, դուք դառնում եք գործիք, հանցակիցը՝ դավաճաններին․ Սայաթ Շիրինյան

Դիմում եմ իմ նախկին գործընկերներիս, մի ծառայեք ստոր ու ազգադավ իշխանությանը, դուք դառնում եք գործիք, հանցակիցը՝ դավաճաններին։ Եթե մտածում եք, որ այժմ կկորցնեք ձեր աշխատանքը, ապա ավելի լավ է հիմա արժանապատվորեն հեռանաք, հակառակ դեպքում դուք անպայմանորեն անփառունակ ձևով կհեռացվեք, այս ստահակներին վռնդելուց հետո։ Միևնույնն է դավաճան նիկոլը հեռացվելու է, դուք մի անարգեք ինչպես ձեր ընտանիքների, […]

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում: «Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել ու հայհոյել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, […]

Բալահովիտ համայնքը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Բալահովիտի համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը և համայնքի ավագանին պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Պարտված իշխանությունը բարոյական իրավունք չունի ղեկավարելու երկիրը»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի հրաժարականի պահանջին էին միացել նաև Ապարան, Թումանյան և Նորաշեն համայնքները։  

Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության

Մի խումբ եզդի երիտասարդների կողմից հիմնադրված «Սարհլդան» նախաձեռնությունը արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։  Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում […]

Ցուցարարները օծանելիք ու ժամացույց դրեցին ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի փոխանցեն Նիկոլ Փաշինյանին /տեսանյութեր/

Ցուցարարները օծանելիք ու այլ իրեր դրեցին ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի փոխանցեն Նիկոլ Փաշինյանին, քանի որ դատելով նրա լայվերից՝ օծանելիքի կորորստը ավելի ցավագին էր ընդունել քան՝ հայրենիքի կորուստը:  

Պուտինը չլիներ, հողատու Նիկոլը կարող է Արցախի մնացած մասն էլ թուրքին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբվուքյան իր էջում գրել է.   «Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը «փայլել» է իր մտքի հերթական գոհարներով ու ասել. «Պուտինն էլ է այդ փաստաթուղթը ստորագրել, պետք է հրաժարակա՞նը պահանջենք»։   Այ «խելոք», Պուտինը Արցախի 73 տոկոս չի կորցրել, 5.000 զոհ չի տվել, թուրքի առաջ ծնկի չի եկել։    Քո հողատու շեֆն […]

Հիմա Նիկոլը և իր էմիսարներն ունե՞ն 7 շրջանները, գումարած Շուշի – Հադրութ բոնուսն Ալիևին հանձնելու բացատրությունը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Լուկաշենկոն փորձում էր համոզել Սերժ Սարգսյանին՝ հետ վերադարձնել 7 շրջանները։ Հիմնավորումն այն էր, որ Ալիևը պատրաստ է Հայաստանին տալ 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին, եթե ադրբեջանը հրաժարվի 7 շրջաններից՝ հիմնավորելով, որ այդ տարածքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված