20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Հիմա Նիկոլը և իր էմիսարներն ունե՞ն 7 շրջանները, գումարած Շուշի – Հադրութ բոնուսն Ալիևին հանձնելու բացատրությունը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Լուկաշենկոն փորձում էր համոզել Սերժ Սարգսյանին՝ հետ վերադարձնել 7 շրջանները։ Հիմնավորումն այն էր, որ Ալիևը պատրաստ է Հայաստանին տալ 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին, եթե ադրբեջանը հրաժարվի 7 շրջաններից՝ հիմնավորելով, որ այդ տարածքների ազատագրման համար շուրջ 5000 մարդ է զոհվել։
 
Հիմա Նիկոլը և իր էմիսարներն ունե՞ն 7 շրջանները, գումարած Շուշի – Հադրութ բոնուսն Ալիևին հանձնելու բացատրությունը։ Արդյո՞ք դա էր պատճառը, որ Նիկոլը բանակցությունները տարավ դեպի պատերազմ։ Արդյո՞ք դա էր պատճառը, որ Նիկոլի իշխանությունն ամբողջովին ձախողեց պետության պաշտպանության կառավարումը։
 
Արդյոք հետագայում ի հայտ չե՞ն գալու փաստեր, թե ինչու՞ է Նիկոլը հանձնել հողերը՝ տալով 5000-ից ավելի զոհեր և շուրջ 10000 վիրավորներ ու անհետ կորածներ»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ