21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:

«Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել ու հայհոյել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,- Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Խոչընդոտողների մեջ նրանք նկատեցին նաև Արարատի մարզպետի օգնականին և ասացին, որ նրանք սադրիչներ են։

Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ