Արցախի ԱԻՊԾ-ն որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ևս 2 աճյուն
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով, հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 […]





































