13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ՀՀ , ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների հարցը

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը․ Գագիկ Մանասյան

Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին ասաց մշակույթի գործիչ Գագիկ Մանասյանը: «Մինչեւ այս առաջարկությունը ես փորձեցի համապատասխան հանձնաժողովի հետ ճշտել, թե արդյոք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք եւ ստացա դրական պատասխան: Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի կառավարության լրատվական ծառայության […]

Սիսակ Գաբրիելյան, նախկին ընկեր, ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու․ Մհեր Մկրտչյան

Սիսակ Գաբրիելյան, նախկին ընկեր… Գիտեմ, դու շարունակում ես հավատալ, որ մոտակա 20 տարին իշխանություն եք ունենալու: Չեմ փորձի նույնիսկ համոզել քեզ այլ բանում` շարունակի հավատալ: Բայց գիտես… Էս ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու: Կարծում ես` կապ չունե՞ս դրանց հետ: Ունես: Դու այդ ամենի մի մասնիկն ես, գրում է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով իշխանական պատգամավոր […]

Չի կարող Պուտինը ներկայացնել մեր շահը, եթե ՀՀ ղեկավարը դա չի անում. Աշոտյան

Մոսկովյան հանդիպման մասով իշխանական թևի դավաճանական հրճվանքը տարակուսելի է, իսկ ռուսաստանյան կողմին ուղղված մեղադրանքներն ընդունված հայտարարության մասով առնվազն դատարկ ու անհիմն, որովհետև պետք է մեղադրենք ինքներս մեզ, թե ինչու է մինչև հիմա ՀՀ-ն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը՝ դա մեր մեղքն է և ոչ թե ՌԴ ղեկավարության: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: – […]

Նիկոլի վարչապետությամբ գնալ ընտրությունների՝ ինքնասպանություն է

Իշխանության օրակարգում այսօր գլխավոր հարցն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Անգամ տոն օրերին չեն դադարել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ամեն ինչ անում են նոր ԸՕ-ով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Մյուս կողմից՝ ընդդիմադիր կուսակցությունների «17 պլյուս» ֆորմատն էլ ակտիվ բողոքի ակցիաներ չի իրականացնում, ցուրտ է, Ամանոր էր։ Բայց երբ առիթ է լինում, հայտարարում են, որ արտահերթ […]

Բերեք էդ մարդու երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի. անհետ կորածի հարազատ /տեսանյութ/

«Տեղեկացա, որ մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՊՆ-ի մոտ։ Գուրգեն անունով ծնողը ինչ-որ գործողություն է կատարել, եղբայրն ասաց, որ կալանքի տակ են վերցրել 72 ժամով։ Այդ մարդը, որ այդ քայլին գնացել է, որ այդ մարդուն կալանքի եք վերցրել, իսկ ձեզ մոտ հարց չի ծագում՝ ինչո՞ւ այդ մարդն այդ քայլն արեց։ Բա մարդիկ […]

Մինչեւ գերագույն վիժվածքը չհեռացվի, մեր շահերը ոչ ոք չի ներկայացնելու եւ չի պաշտպանելու. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տարբեր իշխանական հարթակներում աչքովս ընկնում է Ռուսաստանին երեկվա խայտառակության մեջ մեղադրող նիկոլական քարոզչության կտեր։   Դատարկագլուխ անհայրենիք դավաճաննե’ր։   Ռուսները մի հատ տիպիկ ասացվածք ունեն. Нечего на зеркало пенять, коли рожа крива.   Մինչեւ գերագույն վիժվածքը չհեռացվի, մեր շահերը ոչ ոք չի ներկայացնելու եւ չի […]

Պատմիր Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին, որ քննարկվել է Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի, 40 հազար ադրբեջանցի փախստականների՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածք վերադարձի հարցերը

Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանն այսօրվա եռակողմ հանդիպման ավարտին հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի»:   Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, եթե տեղյակ չես, ապա հիշեցնեմ, որ Արցախի կարգավիճակը որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքներով։ Այն է՝ անկախություն:   Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի