21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծովակալ Ավինյանի նվաճած ծովից ծով Երևանը /Տեսանյութ/

Օգտատերերը շարունակում եՌոբերտ Հայրապետյանի էջիցն կադրեր եւ լուսանկարներ հրապարակել անձրեւային Երեւանից: Ռոբերտ Հայրապետյանը իր կադրերը վերնագրել է «Ծովակալ Ավինյանի նվաճած ծովից ծով Երևանը կամ Անբան Հուռին և ջրատարները»:

Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադարձել է գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին։ Նա մասնավորապես գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազի զեկույցից և վերջին օրերի ելույթներից հետո հանգեցի հետևյալին․ Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր։ 2. Քննիչները հրեշտակներ են, կամ կիսահրեշտակներ։ 2.1 (Դատախազության և քննչական կոմիտեի մամլո խոսնակները երկնային արքայության փողհարներն են)։ […]

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարում

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, […]

Ով ում դեմ է դուրս եկել. Փաստ

Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան […]

Դեսպանատները աչք են փակում: Բիզնես շղթա շենգեն վիզաների գործընթացում. Փաստ

Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին շրջանում գնալով ավելի շատ են դժգոհությունները: Մարդիկ նշում են, որ այն դարձել է յուրատեսակ բիզնես, որի վրա եվրոպական երկրների դեսպանատները աչք են փակում: Սա՝ առնվազն: Ի դեպ, այս մասին նաև սոցցանցային ոչ քիչ գրառումներ կան: Մեզ հասած դժգոհությունների համաձայն, հաճախ լուրջ խնդիր […]

Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ. Փաստ

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: […]

Փաշինյանի մեծամտությունն ուղղակի անիրատեսական է: Դրա համար կվճարի ժողովուրդը. Սքոթ Ռիթթեր

ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին աշխատակից, Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ և The Huffington Post-ի սյունակագիր, ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատ` Ուիլյամ Սքոթ Ռիթթերը Դմիտրի Զոլոտարյովի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին։ Yerevan.Today-ը թարգմանաբար հրապարակում է վերլուծաբանի խոսքն ամբողջությամբ. «Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ իրեն ռուս խաղաղապահներ պետք չեն: Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ ուզում է թեքվել […]

Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ Հրապարակ

Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների […]

Ferrari- նոր մեքենայի արագությունը գերազանցում է 340 կմ/ժ-ը /Տեսանյութ/

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սուպերքարը, որը կոչվում է 12Cilindri: Նոր արտադրանքը ստացել է մոդիֆիկացված V12 շարժիչ՝ 6,5 լիտր ծավալով և 830 ձիաուժ հզորությամբ։ Կուպեն մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 340 կմ/ժ-ը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի