13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը Ալիեւի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։

Թե բա « սադրանք է հարեւան  երկրի դրոշ այրելը»։
Կարելի է տարբեր  կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ,բայց ապրիլի 24-ին կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է,Հայաստանի 240 քառ.կմ գրավումը,խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները,Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ,այլ՝ Ադրբեջանի իւ Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։
Մի ամբողջ 140 հազար արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության  հետեւանքով բռնի տեղահանվել է,դրանից ինչու՞ չես խոսում։
Ադրբեջանը պղծում է հայկական հետքն Արցախում,դրանից ինչու՞ չես խոսում։
Որիվհետեւ  Ալիեւը «վախդ բռնել» է ու «քթիցդ բռնած» հրահանգներ է իջեցնում»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ