10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավաճան վիժվածքների դեմ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավաճան վիժվածքների դեմ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում։   Հրապարակում եմ ինձ անանուն աղբյուրներից հասանելի դարձած նամակը՝ ԱՄՆ-ի ՀՅԴ եւ ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման։ Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությումները «բռակ» են հանում ցեցը կերած թուրքական արտադրության ուսապարկուհուն՝ «Այս համատեքստում, հատկապես տվյալ ճակատագրական պահին, […]

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ: Հայրենիքի փրկության շարժում

Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    «Ոչ հեռու անցյալում, կար ժամանակ, երբ Հայաստանը՝ մարտի 2-ին դիվանագետի մասնագիտական տոն էր նշում։ ԱԳՆ ունեինք, դիվանագիտական կորպուս ունեինք, աշխարհում պատիվ-հարգանք վայելող դեսպաններ ունեինք։ Հայաստանի անունը որպես վստահելի գործընկեր էր հնչում ամեն հարթակից։   Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես։ Տիկնայք և […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Փրկարար ծառայության տնօրենին՝ իր երեկվա հանրահավաքին մարդ չտանելու համար

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Փրկարար ծառայության տնօրենին՝ իր երեկվա հանրահավաքին մարդ չտանելու համար Mediaport-ի տեղեկություններով՝ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Փաշինյանին հայտնել է, որ Վրեժ Գաբրիելյանը ընդդիմացել է հանրահավաքին մարդ տանելու հրահանգին, Փաշինյանն էլ նույն պահին Գաբրիելյանին աշխատանքից ազատելու  որոշում է ստորագրել:

Քեզ քարշ են տալու դատարան, այնպես, ինչպես դու ես քարշ տվել նրանց հանրահավաքի՝ ստիպողաբար. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    «Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որպեսզի հայտարարես. «Օնիկ դու սխալ ես և պետք է հեռանաս»։ Գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ […]

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է […]

Արմեն Սարգսյանի հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի որոշման մասին

Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը […]

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Մարտի 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության. Արթուր Ղազինյան

Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի