Փաշինյանի քաղաքական ապագայով շահագրգռված են միայն Էրդողանն ու Ալիևը. Էդուարդ Շարմազանով
Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: հ2 հ/ը
Շավարշ Գևորգյանի հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: հ2 հ/ը
Հայ ազգի փրկությունը գործող իշխանության հրաժարականն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Օր օրի ամեն ինչ վատանում է։ Ամեն ինչը թանկացել է, դրամն արժեզրկվել է, այսօր մարդը ո՞նց ապրի։ Այս իշխանությունն ի վիճակի չեն տնտեսությունը ոտքի կանգնեցնել։ Մեր ազգի փրկությունն է, որ իշխանությունները վայրկյան առաջ հրաժարական […]
Հայկական բանակը պետք է մերժի նրանց, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել: Պետք է մերժի այն իշխանություններին, որոնք զորահավաք չեն կատարել, չեն լրացրել բանակի շարքերը […]
168.am
«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի նպատակը մեկն է՝ հասնել Արցախի կապիտուլյացիայի ակտը ստորագրած Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավաստիացնում է՝ թեև բանը չպետք է հասներ հանրահավաքին, և ներկայացված փաստերը Գլխավոր դատախազը պետք է «վերցներ ու Փաշինյանին ձեռնաշղթաներով հեռացներ» Կառավարության շենքից, սակայն, միևնույն […]
Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: […]
Այս եղանակային պայմաններում այս հանրահավաքին ձեր ներկայությամբ ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մենք չենք համակերպվել այս իրավիճակին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր դուք ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել, կրկին վեր կենալ, իր առջև դնել նպատակներ, նոր երազանքներ և իրականացնել։ Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական օրը […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ կապիտուլյանտ, երբ Բեքարյան Կարենը Շուշիում թշնամու ռմբակոծությունից չվախենալով ՝ իր ազնիվ ծառայությունն էր Հայրենիքին մատուցում, դու եւ քո նմանները պատրաստվում էիք «կզել» թուրքի առաջ։ No pasarán»:
Նախօրեի ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են, այդպես է կարծում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նա ես չգիտեմ՝ ինչի է վերածել Հայաստանը, բայց այս ամենն իրականում զավեշտ է: Արցախի հարցով Ադրբեջանի դեմ ամենաշատ գործունեություն ծավալած մարդիկ փաստացի ձերբակալված են: Ու գիտե՞ք՝ ինչ մեղադրանով. մարդը ֆեյք է փնտրում», – Ազատության հրապարակում ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ առանց ապացույցների, առանց […]
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկեց առաջիկա գործողությունների «Ա» և «Բ» պլաններ: Ներկայացնելով «Ա» պլանը՝ նա նշեց, որ պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները՝ ժողովրդի որոշակի հատված, ուժային կառույցներ ու որոշ պատգամավորներ: Մանուկյանն ասաց, որ խոսքը ժողովրդի այն հատվածի մասին է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է […]






























