05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ պարզաբանումը` Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին. 168.am

168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր հենց համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

«Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- ասել էր նա՝ մանրամասների համար հորդորելով դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը:

Պաշտպանության նախարարությունից մեզ ուղղորդեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Իսկ ԱԱԾ-ից քիչ առաջ ստացանք հետևյալ պատասխանը. «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ