25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արմեն Սարգսյանի տարածած հայտարարություններում մշտական դարձած հղումները հեղինակավոր իրավաբաններին ոչ այլ ինչ են, քան հերթական հանցավոր անգործության պարտակման փորձ։
 
Նախ Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին։
Դրա վառ ապացույցը իշխանության մի ճյուղի կողմից մյուսի ամբողջական կլանման հաջողված փորձն է (հոկտեմբերի 2-ից մինչև դատարանների շրջափակում և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ Այսօրվա իրավապահ տեռորը, դիպուկահարները ժողովրդի դեմ և այլն)։ Դրա մասին են հուշում նաև խնդրահարույց իրավական ակտերի մի ամբողջ շարք, որը նա ուղղակի դակել է դավաճան նիկոլի համար։
Արմեն Սարգսյանը «հեղինակավոր իրավաբան» բառակապակցությունը պատրաստ է օգտագործելով այնքան արժեզրկել, որքան պետք կլինի սեփական ցանկությունների համար։
 
Մի որոշ ժամանակ առաջ, էդ նույն անձը յուր աշխատակազմի «հեղինակավորների» հետ պնդում էր, որ լիազորություն ընդհանրապես չունի։ Հիմա պարզվեց այլընտրանքային ու հայեցողական լիազորությունների այնպիսի ծավալ ունի, որ հնարավոր երկու որոշումներից կարող է ընտրել ու կայացնել՝ օրինակ, չորրորդը։
Արմեն Սարգսյանը հեղինակավոր պատրաստ է հռչակել յուրաքանչյուրին, ով կկռահի իր ցանկությունների շղթան ու միաբերան կպնդի՝ կարևոր է թե ինչ է պահանջում Արմեն Սարգսյան ֆիզ. անձի շահը։
Արմեն Սարգսյանի պահվածքը ու կեցվածքը մեր պետությունում շատ բնորոշումներ ունի։ Դրանցից շատերը օգտագործել եմ տարբեր իրավիճակներում, երբ դառնում էր հերթական հացանքի համակատարողը։ Հիմա դրանց ավելացավ ևս մեկը։
 
Արմեն Սարգսյանը վախկոտ է։ Վախեցավ իր տուն այցելած դավաճան վիժվածքից։
Հ.Գ. Արմեն Սարգսյան, հեղինակավորներիդ հավաքի տես՝ ինչ են ասում քո «ստեղծած չորրորդ հանրապետության» ԲԴԽ նախագահի արտահայտած կարծիքի համար վերջինիս կնոջը ՀՔԾ կանչելու մասով»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ