02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 748 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 176 286 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 748-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 165 441 (+182) մարդ, այս պահին բուժվում է 6772 (+564): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4073 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3239 (+2), իսկ այլ պատճառներով՝ 834 (+0); Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ:

Զինվորականներն ու անձամբ Օնիկ Գասպարյանը պետք է գիտակցեն՝ իրենց քայլերը մնացել են չընկալված. Տիգրան Աբրահամյան

Պետք չէ Գլխավոր շտաբի քայլերում անընդհատ քաղաքական հաշվարկ փնտրել, մեկ է՝ դա չկա, չեք գտնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Ինչպես առանց քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաների ԳՇ-ը գնաց իր դիրքորոշումը հանրայնացնելու ճանապարհով, այնպես էլ՝ առանց քաղաքական հիմնական դերակատարների հետ խորհրդակցելու, շարժվեց արդեն հայտնի ուղղությամբ։ Օնիկ […]

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է Արմեն Սարգսյանի հրավերը

Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» […]

«Սուտը» «ճշտի» հետ խառնած մոնտաժված Հայաստանի մեծագույն մանիպուլյատորը․ 168 Ժամ

«Կային ժամանակներ, երբ երբեմնի ընդդիմադիր, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փիփերթն ուտում էր ուղիղ եթերում։ Նա ամեն ինչ էր անում ուղիղ եթերում՝ սկսած կառավարության նիստերից՝ մինչև հեծանվավազք ու խորոված։ Դրանք երանելի ժամանակներ էին Նիկոլ Փաշինյանի համար, նա վայելում էր «ժողովրդի իշխանությունը», որը, այո, նրան ապահովում էր նաև սիրո ու երկրպագության զգալի չափաբաժնով։ Այդ […]

Նեռը Նիկոլի տեսքով է գալիս ու խոսում է հենց այնպես, ինչպես այսօր Նիկոլն է խոսում․ Հուսիկ Արա․ Իրավունք

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին “Իրավունքը” զրուցեց բանաստեղծ, լրագրող Հուսիկ Արայի հետ: – 2018-ի իշխանափոխության օրերին կարծես թե սատարում էիք Նիկոլ Փաշինյանին: Անգամ մի անգամ գրել էիք, որ երբեմն նրան գրկելու ցանկություն եք ունենում: Հիմա կարծես հակառակ պատկերն է: Հատկապես ի՞նչը հիասթափեցրեց ձեզ օրվա իշխանությունից: – 2018-ի հեղափոխությունը ես հիմա, անգամ հեղափոխություն չեմ էլ համարում, քանզի հեղափոխություն Հայաստանում տեղի է […]

Ոչինչ չանելու խիստ պատրաստակամություն ցուցաբերող փիլիսոփաները դավաճան են. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ամեն տաս օրը մեկ ձեզ համոզող չկա, որ հայրենիքի համար պայքարել ա պետք։ Ամեն տաս օրը մեկ ձեզ վստահեցնող չկա, որ կայունությունը վաստակում են քաղաքացիական աննահանջ դիրքորոշմամբ։   Ամեն տաս օրը մեկ ձեզ խնդրող չկա, որ լավ ա լինելու, հետաքրքիր ա լինելու՝ եկեք։ Ամեն […]

Կասկածները գնալով խորանում են․ Փաստ

Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն և ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։ Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ […]

Հետ քաշվող մարդկանց ժամանակներում․ 168 Ժամ

Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։ Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության […]

«Հարգելի իրավապահներ, մի շաբաթից շուտ քննիչ Արթուր Այվազյանի և նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգիչները չառգրավեք, չեն հասցնում էդքան նամակագրությունը ջնջել…». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի իրավապահներ, մի շաբաթից շուտ քննիչ Արթուր Այվազյանի և նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգիչները չառգրավեք, չեն հասցնում էդքան նամակագրությունը ջնջել…, իսկ եթե լուրջ՝ գիշերը խուզարկություններն ու առգրավումները պետք է ավարտած լինեիք… իսկ եթե չեք արել, ասեմ ավելի լուրջ՝ կազմակերպված խմբին հանցակցության համար եք պատասխան տալու..համոզված եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված