20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունում է Արմեն Սարգսյանի հրավերը

Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահը մարտի 13-ին նախագահական նստավայրում հանդիպման է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկության  շարժման» ղեկավարներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ