14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հրահրեց այսօրվա առաջին բախումը. նրա հետ քայլողների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև ծեծկտուք եղավ /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի հրահրեց այսօրվա առաջին բախումը. նրա հետ քայլողների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև ծեծկտուք եղավ: Հանուն իր աթոռի Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի:

Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում.Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)։ Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը (մաս 2-րդ)։   2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու […]

Նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը. ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հաստատում է դիրքորոշումը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է արել. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս […]

«Ստացել ենք առաջարկությունը, ստորագրված չէ». ՀՀ Նախագահի աշխատակազմ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը: «Ստացել ենք  առաջարկությունը, ստորագրված չէ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը մարդկանց հավաքել է, որ վահանի դեր խաղան. Past.am

Past.am-ը գրում է. «Չնայած նախապես հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ելույթ կունենա ժամը 16-ին, սակայն քիչ առաջ նա դուրս եկավ և սկսեց իր կողմնակիցների հետ քայլել: Կան տեղեկություններ, որ սա արվել է, այսպես ասած, անվտանգության նկատառումներով՝ այդ թվում՝խուսափելու հնարավոր ձերբակալությունից, ինչը թույլ կտա այդ ընթացքում որոշակի միջոցառումներ ձեռնարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան այդպիսի խորհուրդ […]

Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ  Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին   Պարոն նախագահ, դուք ինձ ճանաչում եք, մենք իրար ճանաչում ենք 1994-95-ից, շատ ենք զրուցել, խոսել, դուք այդպես էլ ինձ հարցազրույց չտվեցիք 1996-ին, վստահ եմ, չեք մոռացել, որքան հաճախ էի գալիս ձեր օֆիս, զրուցում էինք, խնդրում էի […]

Կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. Սիրելի հայրենակիցներ, Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը։  

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի