29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սուտը» «ճշտի» հետ խառնած մոնտաժված Հայաստանի մեծագույն մանիպուլյատորը․ 168 Ժամ

«Կային ժամանակներ, երբ երբեմնի ընդդիմադիր, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փիփերթն ուտում էր ուղիղ եթերում։ Նա ամեն ինչ էր անում ուղիղ եթերում՝ սկսած կառավարության նիստերից՝ մինչև հեծանվավազք ու խորոված։

Դրանք երանելի ժամանակներ էին Նիկոլ Փաշինյանի համար, նա վայելում էր «ժողովրդի իշխանությունը», որը, այո, նրան ապահովում էր նաև սիրո ու երկրպագության զգալի չափաբաժնով։ Այդ ժամանակներում Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի այնպիսի աստղ էր, որ իր հռչակով կարող էր ոտք գցել անգամ հնդկական սերիալների հերոսների հետ։

Իրականում այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում էր ուղիղ եթերում, հնդկական սերիալի տեղայնացում էր քաղաքականության մեջ, այդ պատճառով էլ սերիալամոլ հասարակությունը պաշտում էր նրան։ Այդ ժամանակները, սակայն, անցյալում են, անվերադարձ անցյալում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն այլևս ուղիղ եթերներում չկա։ Նա արդեն որերորդ այցն է կատարում մարզեր, որտեղից ներկայացնում է ոչ թե ուղիղ միացումներ, ինչպես անցյալում, այլ կոկիկ մոնտաժված տեսանյութեր։ Դրանցում Նիկոլ Փաշինյանը շրջապատված է մի քանի տասնյակ թիկնապահներով ու գրեթե նույնքան մարզային բնակիչներով, որոնք արտահայտում են, ըստ ամենայնի, նախապես պատրաստված ոգևորության ճիչեր, անհաստատ ձայնով վանկարկում են «դուխով» տափակաբանությունը և բրեժնևյան ձեռքսեղմումներ են կատարում Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիմա ժամանակները փոխվել են, և Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ թե վայելում է «ժողովրդի իշխանությունը», այլ բեմադրում է դա։ Նրա համար «հպարտ քաղաքացիներն» արդեն զուտ մասովկայի դեկորներ են, որոնք՝ կախված նկարահանող օպերատորի արհեստավարժությունից, դիտողի մոտ կարող են թողնել «ժողովրդական աջակցության» կեղծ տպավորություն։ Բայց դա արդեն ոչ թե  նախկին on-line աջակցությունն է, այլ մանրամասնորեն մոնտաժված կեղծ իրականության էժանագին ցուցադրություն՝ ճիշտ հնդկական սերիալի մակարդակի։

Նիկոլ Փաշինյանի համար հիմա մոնտաժվում են ոչ միայն մարզային այցելության կադրերը, այլ իրականությունը՝ ընդհանուր առմամբ։ Նա ապրում ու աշխատում, իսկ ավելի ճիշտ՝ աշխատելու իմիտացիայով է զբաղվում մոնտաժված իրականությունում՝ թիկնապահների ու դիպուկահարների զգոն ուղեկցությամբ, նա խոսում է միայն նախապես «սանրված» յուրային միջավայրերում։

Նիկոլ Փաշինյանը մոնտաժել է հայկական իրականությունն այնպես ու այնքան, որ Արցախի 75 տոկոսը դուրս է մնացել դրանից, իսկ այդ մոնտաժի արդյունքում դեռևս պահպանվող Հայաստանն ամեն օր ապրում է հերթական մոնտաժին ենթարկվելու սպառնալիքի պայմաններում։

Բայց անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է իր կերպին և նույնիսկ մոնտաժված իրականության մեջ շարունակում է այն, ինչն ամենալավն է ստացվում իր մոտ՝ սուտն ու մանիպուլյացիան։

Ամեն ինչ արժե միայն Գավառում արած նրա այս հայտարարությունը: «Արդեն պտի սովորած ըլնեք սուտը ճշտից տարբերել»,- ի պատասխան «ինտերնետը փակելու» քաղաքացու «ինքնաբուխ» պահանջի՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Դա ասում է մարդ, ով կարողացել է իշխանության գալ բացառապես «սուտը» «ճշտի» հետ խառնելու արդյունքում ու կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել 44 օր շարունակ հասարակությանը ստով կերակրելուց հետո։ Նա, իր սովորության հանգույն, շարունակում է մանիպուլյացնել մարդկանց։ Պարզապես արդեն ոչ թե՝ ուղիղ եթերում, այլ մոնտաժված Հայաստանում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ