08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետականն ՝ ազգային եւ ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ ,որ Հանրապետականի կադրային բազան շատ հարուստ է եւ կբավականացնի ոչ թե մեկ,այլ մի քանի նախընտրական ցուցակների։   Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։ Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։   Հանրապետականն ՝ ազգային եւ ուժեղ Հայաստան […]

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը, որում նա նշել էր, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների […]

Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։

Այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է դիմագրավել մարտահրավերներին․ ՄԻՊ

Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով. Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։ Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղերձում: Նա, մասնավորապես, նշել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։ Ազատ մամուլի դերը կարևոր է պետության […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստավել են կորոնավիրուսի դեմ /տեսանութ/

Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ. Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Այս մասին Facebook-ի իր էջոըւմ գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: «Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն:

Այսօր ժամը 12-ին ԱԺ-ն վարչապետ «չընտրելու» նպատակով քննելու է գերագույն գլխավոր ստախոսի թեկնածությունը

Ռուբեն Մելիքյանը գրում է. Այսօր ժամը 12-ին ԱԺ-ն վարչապետ «չընտրելու» նպատակով քննելու է գերագույն գլխավոր ստախոսի թեկնածությունը: ԱԺ-ի կայքում հրապարակվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ստախոսի կենսագրականը: Մի քանի ուշագրավ ու զավեշտական կետեր նույն կենսագրականից: 1- «2016 թվականի «մայիսին» եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար» (հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է ապրիլի 5-ին […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք, մահացել է 12 մարդ

Հայաստանում մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217008 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 993612 վերջին մեկ օրում` 2585 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11361 պացիենտ. Մեկ օրում […]

Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ որպես վկա հարցաքննվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Հոդվածը սահմանում է․ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի […]

Հայաստանում Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին․ Ռոստիսլավ Ժուռավլյով

Մեդիապորտ տելեգրամյան ալիքը գրում է․ «Բոլորի համար հստակ է մի բան. Հայաստանում Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին և իր թիմին մի պարզ պատճառով. 20 տարի Հայաստանում սորոսական և այլ ֆոնդերը քարոզել էին Ղարաբաղի և Հայաստանի պատմության դեմ։ Նրանք Հայաստանի բնակչությունը պառակտել էին և բաժանել էին ըստ դասակարգերի. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի