24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայտնի է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երբ է իմացել հարձակման մասին. Անդրանիկ Քոչարյան

2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն արդեն իրականություն է, դրա դրվագները ունենալու են շարունակություն եւ եթե անհրաժեշտ լինի, կտրվեն քրեաիրավական գնահատականներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովում փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այսպիսի քննիչ հանձնաժողով, այսպիսի կարեւորության եւ այսպիսի ծավալի աշխատանք երեւի ոչ մի անգամ չի իրականացվել։ Մի անգամ հոկտեմբերի 27-ից հետո ստեղծվեց հանձնաժողով, բայց այդպես էլ կիսատ մնաց։ Զեկույցը գտնվում է առաջին բաժնում, գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացածը կարող է ծանոթանալ թե զեկույցին, թե զեկույցի հիմքում դրված բոլոր նյութերին, ձայնագրություններին, սկսած այն ժամանակվա քաղաքական ղեկավարների ձայնագրությունները՝ նախագահ, վարչապետ, Արցախի ՊԲ, ՀՀ ՊՆ եւ այլն։ Երբ եկավ եզրակացություն, որ մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար այստեղ արդեն իմ ցանկությունները մղվում են հետին պլան»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ իր ելույթը ծավալուն էր, տեւեց մոտ մեկ ժամ, այնուհետեւ հարցուպատասխանն էր, որ նույնպես ծավալուն էր. «Այդ բոլորը ձայնագրվել են, չենք կարող շրջանցել գաղտնի ռեժիմը, բայց չի նշանակում, որ դա կկորի։ Գիտեք, որ  նման բաները պահվում են ինչ-որ ժամանակ, հետո բացվում են, ուսումնասիրվում են։ Պետք է ողջունենք, որ զեկույցն իրականություն է։ Զեկույցի դրվագներն արդեն ունենալու են շարունակություն տարբեր մարմինների կողմից, եթե անհրաժեշտ է՝ տրվեն քրեաիրավական գնահատական»։

Հարցին՝ հանրությունն իր հարցերի պատասխանները որտեղի՞ց պետք է ստանա, Քոչարյանը պատասխանեց. «Կամաց-կամաց, թույլատրելի սահմաններում, ինձնից, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից, որոնք լսեցին եւ ունեն իրավասություն ծանոթանալու՝ թույլատրելի սահմաններում։ Առաջարկ է արվել ոչ գաղտնի դրվագները, որը որոշակի ծաղկաքաղ է ենթադրում, դնենք, որպեսզի դուք կարողանաք պատկերացում կազմեք, ինչ որ տարբերակներ կգտնենք, բայց վստահ չեմ որ մասերին կառնչվեն։ Երկու երեք օրվա ընթացքում, եթե գտնենք կտորներ, հանրությունից չպետք է պահվի, քանի որ ապրիլյան պատերազմի հետաքրքրությունը շարունակում է մնալ, ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր ապրիլյան քառօրյայի»։

Հարցին՝ արդյոք բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվե՞լ են, Քոչարյանն ասաց. «Շատ հարցերի պատասխաններ մենք գտել ենք, արձանագրել ենք։ Զեկույցի արժեքը հենց փաստագրման մեջ է։ Այդ ծավալի ձայնագրություններ, վկայություններ… քննչական մարմինները դժվար թե կարողանային, շատ դժվար էր լինելու Հանրապետության նախագահին, վարչապետներին կանչել, հարցեր տալ։ Ոչ ոք չի մերժել բացի մեկ մարդուց, այդ մարդու մերժելը միակ հարցի պատասխանը, որ հանձնաժողովն իմպերատիվ չի կարող ասել՝ այդ հարցի պատասխանը կտա, թե ոչ, հենց այդտեղ է թաքնված, որտեղ արդեն մյուս մարմինները պետք է պարոն Խաչատուրովին կանչեն հարցաքննության»։

Հարցին՝ ի՞նչ հարցի պատասխան պետք է տար Յուրի Խաչատուրովը Քոչարյանն ասաց. «Ի՞նչ է խոսել Մոսկվայում»։

Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր եկել, Քոչարյանն ասաց. «Սերժ Սարգսյանն ասում է՝ ես այդքան տեղյակ չեմ»։

Հարցին՝ ի վերջո Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել եմ Իլհամ Ալիեւին, բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում եւ դա ի օգուտ Ադրբեջանի։ Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքն օգտագործել է գործողություններ, այդ դիրքերի առավելությունները պահել է. 20 դիրք»։

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ ինքը դավադիրներ չի փնտրել. «Եթե դավադիրներ լինեն, իրենք կգտնվեն։ Մեկ տարի մենք փորձել ենք հասկանալ 2016 թվականի մեր ձախողումների խորքային պատճառը»։

Հարցին՝ արդյոք պարզե՞լ են` հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ` պատգամավորն արձագանքեց, թե այո, իր ելույթով ժամով եւ րոպեով նշված է այդ դրվագը։ Սակայն այդ մասին հայտարարել դեռ չեն կարող, քանի դեռ պարզ չէ` զեկույցի ո՞ր մասն է համարվում գաղտնի։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելուն, քննիչ հանձնաժողով ստեղծելուն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե անհրաժեշտություն լինի իշխանությունները կուսումնասիրեն նաեւ 44-օրյա պատերազմը։ Ցանկացած իշխանություն դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ