24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքը պղծելով պղծում է գերեզմանները, պղծում եւ քանդում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին․ Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը  քանդում են, թուրքն է քանդում։ Միշտ քանդում են։  Միշտ՝ թուրքը, ներսի-դրսի, էական չէ․․․Քանդում են Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը, հանում են խաչը, ոչնչացնում են հրեշտակներին․․․Սուրբ Ամենափրկիչը , Շուշին, Կանաչ  ժամը,  բոլոր խաչակիր եկեղեցիները քանդում են․․․Նորից ու միշտ քանդում են․․․Մենք նայում ենք այդ ամենին, ողբում ,  տխրում, ամաչում․․Միայն․․Սոսկ ողբում ենք․․․Էդ   մեկը լավ ենք անում, դարեր ի վեր․․Լավ մեռնում ենք, լավ ողբում, լավ թաղումներ անում, ճոխ,  ողբալով սգում ենք․․․Խաչը հանել ու գցել են  , գմբեթը քանդել են․․․Հա, թուրքերը․․Հասկացանք՝ թուրքերը․․Չեմ վիճում՝ թուրքերը․․․Իսկ ե՞ս, իսկ դո՞ւ, իսկ մե՞նք․․․Մենք, ի՞նչ, լոկ  արձանագրում ենք ու անցնում առաջ․․․Ո՞ւր է էս երկրի ԱԳՆ-ն, մի   ճմռթված հայտարարություն արեց ու  գո՞հ է․․․Հիմա  հարկ էր միջազգային, եվրոդռներ ու լուսամուտներ  ծեծել, կոտրել, աղաղակել․․․

Ի՞նչ տարբերություն, 21-րդ դարում ենք, թե՝ 20-րդում, կամ՝ 19-ում, ի՞նչ տարբերություն․․․Մինչդեռ  կարծում էի կար տարբերություն, միամտաբար  կարծում էի կար։Հարկ էր  ահռելի աղմուկ բարձրացնել, պետական  մակարդակով, պետության ձայնն է  անհրաժեշտ․․իսկ կա՞ էդ ձայնը․․․

 

Թուրքը պղծելով պղծում է գերեզմանները, պղծում եւ քանդում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին․․․․Ու ես խելագարվում եմ, ու չեմ հասկանում, էլ ինչ ամենափրկիչ, երբ անգամ ինքն իրեն չի փրկում․․Մեղա քեզ տեր․․ Սուրբ Ամենափրկիչ․․Ամենակարող Խաչը, որ Շուշիի   Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին էր,  ընկած է անօգնական․․Խաչն անգամ ինքը իրեն չի փրկում․․Ու ես խելագարվում եմ․․Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, իմ սիրելի եկեղեցի․․․Միլիոն անգամ եմ աղոթել՝ եւ փրկեա զմեզ ի չարէ,  այ տնաշեն, թափ տուր քեզ,  ինքդ քեզ փրկիր, այդպիսով  նաեւ մեզ կփրկես․․․Ու լսվում է Ամենափրկչի հառաչը՝ իսկ դու ինքդ քեզ փրկեցի՞ր․․․Փրկեիր քեզ, չբացեիր  տանդ դռները թուրքի առաջ,  այդպես  նաեւ ինձ կփրկեիր․․․․Իսկ հիմա լռիր․․․Կամ՝ ողբա, այ, էդ  մեկը լավ ես անում․․․Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը  քանդում են, թուրքն է քանդում։ Միշտ քանդում են։  Միշտ՝ թուրքը, ներսի-դրսի, էական չէ․․․Քանդում են Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը, հանում են խաչը, ոչնչացնում են հրեշտակներին․․․Սուրբ Ամենափրկիչը , Շուշին, Կանաչ  ժամը,  բոլոր խաչակիր եկեղեցիները քանդում են․․․Նորից ու միշտ քանդում են․․․Մենք նայում ենք այդ ամենին, ողբում ,  տխրում, ամաչում․․․Միայն․․․Սոսկ ողբում ենք․․․Էդ   մեկը լավ ենք անում, դարեր ի վեր․․․Լավ մեռնում ենք, լավ ողբում, լավ թաղումներ անում, ճոխ,  ողբալով սգում ենք․․․Խաչը հանել ու գցել են  , գմբեթը քանդել են․․Հա, թուրքերը․․Հասկացանք՝ թուրքերը․․․Չեմ վիճում՝ թուրքերը․․․Իսկ ե՞ս, իսկ դո՞ւ, իսկ մե՞նք․․․Մենք, ի՞նչ, լոկ  արձանագրում ենք ու անցնում առաջ․․Ո՞ւր է էս երկրի ԱԳՆ-ն, մի   ճմռթված հայտարարություն արեց ու  գո՞հ է․․․Հիմա  հարկ էր միջազգային, եվրոդռներ ու լուսամուտներ  ծեծել, կոտրել, աղաղակել․․․

 
Ի՞նչ տարբերություն, 21-րդ դարում ենք, թե՝ 20-րդում, կամ՝ 19-ում, ի՞նչ տարբերություն․․․Մինչդեռ  կարծում էի կար տարբերություն, միամտաբար  կարծում էի կար։Հարկ էր  ահռելի աղմուկ բարձրացնել, պետական  մակարդակով, պետության ձայնն է  անհրաժեշտ․․․իսկ կա՞ էդ ձայնը․․․
 
Թուրքը պղծելով պղծում է գերեզմանները, պղծում եւ քանդում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին․․․Ու ես խելագարվում եմ, ու չեմ հասկանում, էլ ինչ ամենափրկիչ, երբ անգամ ինքն իրեն չի փրկում․․․Մեղա քեզ տեր․․․Սուրբ Ամենափրկիչ․․․Ամենակարող Խաչը, որ Շուշիի   Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին էր,  ընկած է անօգնական․․Խաչն անգամ ինքը իրեն չի փրկում․․․Ու ես խելագարվում եմ․․Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, իմ սիրելի եկեղեցի․․․Միլիոն անգամ եմ աղոթել՝ եւ փրկեա զմեզ ի չարէ,  այ տնաշեն, թափ տուր քեզ,  ինքդ քեզ փրկիր, այդպիսով  նաեւ մեզ կփրկես․․․Ու լսվում է Ամենափրկչի հառաչը՝ իսկ դու ինքդ քեզ փրկեցի՞ր․․․Փրկեիր քեզ, չբացեիր  տանդ դռները թուրքի առաջ,  այդպես  նաեւ ինձ կփրկեիր․․․․Իսկ հիմա լռիր․․․Կամ՝ ողբա, այ, էդ  մեկը լավ ես անում․․․»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ