05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քամու ժամանակ Եռաբլուրի դրոշների ձայնը գիշերները չի թողնի քնես..․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում հարց է բարձրացնում, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է եղել Եռաբլուրում:

«Հիմա հուզականությունը դրեք մի կողմ ու չասեք՝ բոլորը: Դա բացարձակ սուտ է: Արցախյան առաջին պատերազմից ի վեր մինչ այսօր Հայաստանի քա՞նի տոկոսն է եղել Եռաբլուրում ու Շուշիում»,- գրել է նա։

Ռուբեն Մխիթարյանը նաև հարցադրում է անում, թե Եռաբլուրում ու Շուշիում եղածներից ավել քանի տոկոսն է եղել Քոբուլեթիում կամ Հուրգադայում։

 

«Քոբուլեթին ու Հուրգադան ձերը չէին… դուք էնտեղ գերեզման չունեիք…

Եթե դու ոչ միայն գիտես Եռաբլուրի ու Շուշիի տեղը, այլ կյանքում գոնե 1 անգամ այնտեղ եղել ես, անհնար է, որ ընտրես նիկոլապարկերին: Ուղղակի անհնար է: Քամու ժամանակ Եռաբլուրի դրոշների ձայնը գիշերները չի թողնի քնես…»,– գրել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ