20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե կա մեկը, որին պետք է պատի տակ գնդակահարել, այդ մեկը Փաշինյանն է». Հովհաննես Սահակյան

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։ Լրատվամիջոցին փոխվարչապետի գրասենյակից տրված պատասխանից կարճ ժամանակ անց գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում։   […]

Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը

Երեկ, Ազգային ժողովում պարտության սիմվոլի ելույթը հարցադրում առաջացրեց. պարզապես խելագա՞ր է, թե՞ դերասանություն է անում: Ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից։  Պարտության սիմվոլը տեղեկացված է, որ վերջին շաբաթներին իր վարկանիշը գահավիժում է եւ ամբողջապես կորցրել է կառավարելիությունը։ Առաջիկայում կտեսնենք խելագարության էլ ավելի ցցուն բեմականությունների։ Սրանք պարտության […]

Կապիտուլյացիայի փաստաթղթի տակ դրված է Փաշինյանի ստորագրությունը, իսկ Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1994 թվականի հաղթական զինադադարի փաստաթղթի տակ. Շարմազանով

Ազգային Ժողովում Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությունն ապուշության և անբարոյականության գագաթնակետն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ռոսիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում էր, թե իրենք պատրաստ էին յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր […]

Կապիտուլյանտը ընտրությունների արդյունքում պետք է կապիտուլյացիայի ենթարկվի

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։ Երեկ Բաքվից Հայաստան վերադարձած երեք ռազմագերիների հարցում ջանքեր էին գործադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Ռուսաստանի Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը։ Մինչդեռ միջազգային հանրության ու մեր կառավարության ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են և որևէ արժեք չունեն։ Երեկ Եվրախորհրդարանի ավելի քան […]

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում

Դեռ դեկտեմբերին «Բարձրագույն և հետբուհական կրթության  մասին» օրենքի հետ կապված նախագծային վիճակում խիստ մտահոգություններ էր հայտնել, քանի որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, նաև ՄԻՊ-ինը, այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային: Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի բարձրացրած, ըստ որի փոփոխություն է մտցվել հայաստանյան երեք բուհի՝ ԵՊՀ, Երևանի Մանկավարժական […]

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:    «Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այն, ինչy տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան […]

Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Կարանտինի մասին որոշման մեջ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներչկայացնելով փոփոխությունները՝ նշեց. «Կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տվել վերանայել մեր սահմանափակումների շրջանակը: Մենք ճկուն կերպով փորձում ենք ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց նաեւ հետեւելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթեւացնել կարանտինի մասին որոշման կետերը: […]

Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյանի չհրապարակված զեկույցը վկա՝ – որ Անդրանիկ Քոչարյանը չստացավ յուր «երազանքի» բովանդակությունը։ –  «Ապրիլյանի պարտություն» ձևակերպումը հորինել էր նիկոլը։ – Առաջնագծի զինհագեցվածությունը, զենքը ու անհրաժեշտ ամենը( հաց, վառելիք) եղել է ։ – Կապիտուլյանտները հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրվանից գիտեին ապրիլյան հաղթանակի իրական պատկերը։ Զեկույցը չի հրապարակվել պրիմիտիվ դրդապատճառներով։ […]

Կարևորագույն հարց է Ադրբեջանից գերիների վերադարձը. Այվազյանը՝ Լավրովին

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քննարկումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: «Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և […]

Ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը՝ պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռության հետևանքների մասին

Պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց մարդու իրավունքների խախտումների ծավալի, խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ՝ ձեր լռությունն էր, որ բերեց սրան, որովհետև դուք ձեր լռությամբ վնասեցիք մարդու իրավունքների համակարգը», – նշեց Թաթոյանը: Նրա խոսքով՝ մեր քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի