20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 […]

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը

Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76.677-ով ավել է, քան ժամանածների թիվը: Տեղեկությունը հայտել են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից: 4 ամսում Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240891 մարդ, ժամանածներինը՝ 164214 մարդ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218 325-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4192 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 6-ի […]

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին […]

Ի՞նչ նպատակ էր հետապնդում լտպ այս ձախողված նախաձեռնությունը․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։ Հանրահայտ է, որ լտպ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև […]

Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու ազատ զբոսում /տեսանյութ/

Շոշից Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են մեքենաներն ու ազատ զբոսում Արցախի հսկողության տակ մնացած հատվածներում: Տեսանյութում ադրբեջանական բեռնատարները Շոշի ճանապարհով շինանյութ են տեղափոխում Շուշի:

Ալիևի խաղադրույքը՝ հունիսի 20-ի ընտրություններում. «168 ժամ»

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «Ապագա կա» կամ նույնաբովանդակ որևէ այլ կարգախոսով։ Դա էժան խորամանկություն է, որով նա քաղաքացիներին առաջարկելու է խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Պարադոքսալ է, բայց բացառապես անցյալի ու նախկինների մասին պատմություններով իշխանության հասած ու մինչև օրս էլ այդ հնարքով իշխանությունը պահպանող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի […]

ՀԱԿ-ը կփորձի իր քաղաքական ձախողումները բարդել գործող իշխանությունների գլխին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի քաղաքական ապագայի մասին խոսակցությունները ակտիվացան։ Բայց իրադարձությունների զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ը որոշում կկայացնի չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշման համար ՀԱԿ-ում կան ծանրակշիռ պատճառներ. նախ՝ չունեն բավարար ֆինանսական միջոցներ ընտրություններին մասնակցելու համար, […]

Արցախը հանձնելուն մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակությունում ապրող որոշ մարդիկ․ «Փաստ»

«Ժամանակին մենք մեզ խեղդել էինք պաթոսի ու կեղծ հայրենասիրության ճիրաններում՝ բղավելով, թե «հող հանձնողին կհանձնենք հողին»։ Առհասարակ, ոչ միայն այս արտահայտությունը, այլև նմանատիպ աֆորիզմներ դարձած այլ մտքեր, մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթեցին արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հող հանձնողներին ոչ միայն չհանձնեցինք հողին, այլև մեզ հետ, մեր կողքին ապրում են […]

Նախընտրական կրքեր ՔՊ-ում. «Փաստ»

«Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով: Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի