Փաշինյանի «սև ցուցակը» կազմողները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարությունում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և նախկին նախարար, այժմ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի դիրքերը ամրանում են: Այս երեք անձինք են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ մուտք ու ելք ունենում ու նրան զեկուցում երբեմն անցանկալի ինֆորմացիա: Կամաց-կամաց իշխանության ներսում այս թոփ եռյակի նկատմամբ լարվածություն է առաջանում:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ավինյան-Թորոսյան-Հարությունյան խումբը տարբեր անձանց մասին այնպիսի ինֆորմացիաներ է տվել վարչապետին, որ դրա արդյունքում մարդիկ կա՛մ ազատվել են աշխատանքից, կա՛մ հայտնվել ՀՀ վարչապետի սև ցուցակում` շարքային աշխատակիցներից սկսած՝ մինչև ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք: Վերջիններս մշտապես դժգոհում են տարբեր նախարարների աշխատանքներից, իսկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, օրինակ, արդեն նրանց թիրախում է:
Եռյակը որևէ կապ չի պահում իշխանական խմբակցության պատգամավորների հետ, ու շատերը սև ցուցակներում են հայտնվել նաև պատգամավորներից: Խիստ մշուշոտ է այսօրվա լուծարված խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնության ապագան»,-գրում է թերթը։