10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։ Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական […]

Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև (Առակներ 12:22)

«Չարաբախտ և խղճուկ է նա, ով ապրում է ամենայն ստի մեջ»: Սուրբ Եփրեմ Ասորին իր «Հոգևոր խրատներ»-ում այս կերպ է բնութագրում ստախոսներին: Ինչպես գիտենք, առաջին սուտն աշխարհ մտավ բանսարկու օձի՝ սատանայի միջոցով, քանզի Աստված պատվիրել էր մարդուն. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, քանզի այն օրը, որ ուտես նրանից, […]

Մի ամբողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր է վճռվել՝ փակ դռների հետևում․«Հրապարակ»

«Նորից հայ հասարակությունը հայտնվեց նույն տհաճ, շոկային վիճակում, ինչ վիճակում նոյեմբերի 9-ին էր, երբ անսպասելիորեն, կրկին Միքայել Մինասյանի գրառումից տեղեկացավ, որ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել՝ միանձնյա և առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու։ Ավելի ուշ պարզվեց, որ ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ԱԳ ու պաշտպանության նախարարները, ո՛չ Անվտանգության խորհուրդը, ո՛չ էլ առավել ևս՝ իշխանության «տերը», որին […]

Ովքեր են տեղյակ եղել սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններից. «Հրապարակ»

«Սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններին արտգործնախարարությունը՝ ի դեմս նախարար Արա Այվազյանի, չի մասնակցել։ Նախօրեին մեր լրագրողին հայտնել է ԱԳ նախարարության լրատվականը՝ հավելելով, որ այդ գործընթացին ուժայիններն են մասնակցել։ Իսկ ինչո՞ւ ուժայինները։ «Խոսքը ուժային դիրքերի մասին է»։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել, առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։ Գաղտնի է պահել նաեւ թիմից, բացառությամբ կառավարության […]

Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ. «Հրապարակ»

«Ինչու առաջինը Սեւ լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե […]

Վիրտուալ Հայաստանն էլ կրկին ալեկոծվեց, ընդդիմությունը ոգևորվեց, իսկ ժողովուրդ պարզվեց չկա․ Միքայել Մինասյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմանավորվել է  Հայաստանի տարածքը զիջելու մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Գիտե՞ք ինչու, որովհետև վիժվածքը հաշվել է բոլորիդ ատամները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ամփոփենք օրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը […]

ՀՀ տարածքում այս պահին կան մոտ 500-ից ավել թուրք. Վանեցյան

Այսօր ունենք իրավիճակ, որի մասին խոսվում էր վեց ամիս շարունակ, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը, բերելու մեր երկրի փոքրացմանը, տարածքների կորստի, գերիների, զոհերի։ Հասել ենք իրավիճակի, որ լրագրողները, մենք, հանգիստ վերաբերում ենք այն հայտարարություններին, որ ՀՀ տարածքում այս պահին կան մոտ 500-ից ավել թուրքեր, մխրճվել են ՀՀ տարածք՝ շուրջ 3.5 կմ։ Այս մասին լրագրողների […]

Կապիտուլյանտի համար կա մի սրբություն` նրա աթոռը, իսկ ՀՀ սահմանները նրա համար ամայի տարածք է. Շարմազանով

Կապիտուլյանտի համար կա մի սրբություն` նրա աթոռը, իսկ ՀՀ սահմանները նրա համար պարզապես ամայի տարածք են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել երրորդ փաստաթուղթը։ Նա հայտարարել է, թե այդ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից, սակայն խուսափել է այն հրապարակել։ Ընդ որում՝ […]

Ոստիկանությունը Քյարքիի իր տնից դուրս է արել պատերազմի մասնակցին և ձերբակալել. Հրանտ Բագրատյան

Ոստիկանությունը պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանին դուրս է արել Քյարքիում ձեռք բերած տնից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել է Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել […]

Ադրբեջանցիները կրակել են Շոշ գյուղի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ․ «Արցախպրես»

Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի