14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջանցում է կարևոր թեմաներ. Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 3-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տավուշցիների հետ հանդիպմանը, «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումներին: Իսկ Արթուր Վանեցյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցում ակնհայտ էին մի շարք մանիպուլյացիաներ, մասնավորապես, ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականների մասին խոսելիս, մեկնաբանն ասաց, որ փոխնախարարների հրաժարականների տեղեկությունը հերքվել է, սակայն մինչ այս պահը այդ տեղեկության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հերքում:

Պետրոս Ղազարյանը հանրության շրջանում ամեննաքննարկվող հարցերին անդրադառնալու փոխարեն հղում էր անում անցյալին, փորձում էր ճնշել հյուրին ընդհատող հարցերով, որոնցում ակնհայտ էր լրագրողի կողմնակալ վերաբերմունքը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ