08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված պայմանագրային զինծառայողը գիշերը վերադարձվել է հայկական կողմին

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։  

Վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարություններն ու հայհոյանքի օգտագործումը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում […]

Հեռացիր, ուղղակի փախիր. Վանեցյան

 «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.   «Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես: Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա: Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի […]

Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով. Աշոտ Փաշինյան

Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով, միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:   «Որոշ քաղաքական շրջանակներ, շահարկելով այս թեման, կարծում են, որ մեր համար սեփական եսը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում: Էնտեղ, […]

Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։ Նա Փաշինյանին 24 ժամ է տվել՝ ասածն ապացուցելու համար։ «Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես […]

Մեղրիի և Մերաբի գնդերի հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարավելու համար. ԱՂԲՅՈւՐ

  Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծառայությունից ազատել են Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը  և Մերաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը: Բարձրաստիճան զինվորականների ազատման պատճառը Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելն է եղել. նրանք հրաժարվել են կատարել զորքին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվերարկելու ՊՆ հրահանգը, ինչի արդյունքում ՊՆ-ից պահանջել են դիմումներ գրել ու հեռանալ:

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի ետ ստանա․ այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»․ Սերժ Սարգսյան

Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրներին։ «1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել […]

Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամական Ադրբեջանի բանակը արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։ Նույն այդ րոպեներին կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, ով արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի նախընտրական քարոզչությամբ, փոխանակ զբաղվելու մեր պետության ամրացմամբ ու պաշտպանությամբ, գլխարկով ու […]

Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ. Առուշ Առուշանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա ընտրություններին առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով: Հայաստանի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, ուստի՝ հարկադրված ենք բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցնել: Երբ երկիրը մասնատված է, ծանր վիճակում, չեմ կարող անտարբեր լինել։ Օր առաջ պիտի դառնանք Վերծանվո՛ղ Հայաստան, պիտի առաջ նայենք… Հապաղումը կործանարար է: Հարգելի՛ Սյունեցիներ, կան բազմաթիվ ուժեր, անհատներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի