Հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից՝ լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար, հաղորդում է 168.am-ը:
Պայմանագիրը կնքել են Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։
Գնումն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, ըստ որի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։
Հիշեցնենք, որ այս գումարը «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել էր դեռևս ապրիլի 15-ին՝ Կառավարության որոշումներից մեկով՝ որն ընդգրկված էր օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։
Գումարի հատկացման նպատակը նոր լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է։ Նշենք, որ գումարի հատկացմանը դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը՝ Կառավարություն ներկայացնելով համապատասխան առարկությունը։