Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը
Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։ […]





































