25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ […]

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր սեպտեմբերի 30-ին, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տոնոյանը կալանքի տակ կմնա 2 ամսով։ Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություններ արեց դատարանում, տվեց համապատասխան բացատրություններ»,- նշեց նա։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ […]

Նախկինների մերժած զինատեսակը ներկաները գնել են ավելի թանկ գնով. Հայկ Մամիջանյան

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով, բոլոր այն մարդիկ, որոնք Նիկոլի հետ գործարքի են գնացել, չբացահայտելով հակապետական, հակահայկական, դավաճանական գործողություններն ու հրահանգները, եւ ամենակարեւորը, անգործությունը, որը դրսեւորել է Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին, վաղ, թե ուշ պատժվելու են իրենց միամտության համար։ Մամիջանյանը նաեւ նկատեց` այն […]

Քովիդը` քանդված երկրում

Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի […]

Պարեկներին կտրվի զենք պահելու և կրելու իրավունք

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է զենք պահելու և կրելու իրավունք տալ պարեկային ծառայողներին: Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է, որ «Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, […]

Շուշին ծախել ես, ծախել ես, ծախել ես. Արցախի հերոսի մայրը՝ Փաշինյանին

Տեսանյութը  Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մասին է: Տեսանյութի հեղինակը զրուցել է հերոսի մոր՝ Լիդա Առուշանյանի հետ ՝ բացահայտելով Շուշիի մարտերի դրվագները: Վերջին պահին  Դավիթ Առուշանյանը ոչնչացրել է 70 ադրբեջանցու,  թշնամու  մեկ տանկ , իսկ երբ զինամթերքը վերջացել է  ԲՏՌ-ով  մխրճվել է հակառակորդի մեջ:  «Սա բացառիկի հերոսութուն է , որի համար պետք է Ազգային հերոսի կոչում […]

Մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստի սղագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը (անգլերեն տարբերակի հղումը՝ մեկնաբանություններում): Ելույթը վերաբերվում էր արտահերթ ընտրությունների մասին զեկույցին:   «Հարգելի տիկնայք և պարոնայք, Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի