Դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ստացած պարգեւավճարները․ «Հրապարակ»
«Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգեւավճարները։ Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգեւավճար էին ստացել: Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից եւ այն կուղղեն կա՛մ պատերազմի հետեւանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, […]





































