25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում մեկնարկել է

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Երկկողմ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում […]

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգիչ Հայկոյի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին. Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.   «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:   Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի […]

Ադրբեջանը, սկուտեղի վրա, ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլև կապիտուլյացիայով ստացել է Քարվաճառը, որը երբեք չէր կարող զավթել․ ռազմական փորձագետ

Պաշտպանության բանակի պաշտպանությունն առաջին օրը չի ճեղքվել, Ալիևը պարզապես իր զինվորականության իմիջը փորձում է հնարավորինս գունեղ ներկայացնել, նրան հերոսականություն ու պրոֆեսիոնալիզմ վերագրել, հնարավորինս ավելի գունեղ ներկայացնել իր բանակի, զինուժի տեղն ու դերը այս պատերազմում, բայց նրանք, օրինակ, առաջին օրը չեն ճեղքել մեր պաշտպանությունը, սա փաստ է։ Օրինակ՝ հարավարևելյան ուղղությամբ մեկ շաբաթից ավելի ռազմաճակատի գիծը եղել […]

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Հայկոյի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայկոյի մահվան լուրին և գրել․    Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ… Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով…. Մաքրամաքուր գնաց… իր խղճի ու տեսակի առաջ մաքուր… Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր […]

Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել. ԱՆ

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող […]

«Ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․․»․ Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մասին

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Հայկոյի այս կատարումը՝ գրելով․ «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ կովիդի դեմ, սակայն, ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․ Ցավակցում եմ հարազատներին և մեզ՝ տաղանդավոր արտիստ կորցրեցինք․․․»  

«Խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքն է, թե՞ այլ պատճառ կա». Արեգնազ Մանուկյանի հարցը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չայցելելու մասին

Այսօր խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո շարունակվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքերը։ «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը վանդալիզմի դեպքերից է»,- նշեց […]

Մահացել է երգիչ Հայկոն

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացնում են, որ քիչ առաջ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն։ Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի