25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը, սկուտեղի վրա, ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլև կապիտուլյացիայով ստացել է Քարվաճառը, որը երբեք չէր կարող զավթել․ ռազմական փորձագետ

Պաշտպանության բանակի պաշտպանությունն առաջին օրը չի ճեղքվել, Ալիևը պարզապես իր զինվորականության իմիջը փորձում է հնարավորինս գունեղ ներկայացնել, նրան հերոսականություն ու պրոֆեսիոնալիզմ վերագրել, հնարավորինս ավելի գունեղ ներկայացնել իր բանակի, զինուժի տեղն ու դերը այս պատերազմում, բայց նրանք, օրինակ, առաջին օրը չեն ճեղքել մեր պաշտպանությունը, սա փաստ է։ Օրինակ՝ հարավարևելյան ուղղությամբ մեկ շաբաթից ավելի ռազմաճակատի գիծը եղել է կայուն։ Օրինակ՝ հյուսիսարևելյան հատվածում ճեղքում չի եղել, 10-րդ դիվիզիան Մատաղիսի, Թալիշի մատույցներում կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը։ Թեպետ կռվով նահանջել է, բայց կասեցրել է, Մարտակերտի հատվածում ճեղքում չի եղել, ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նա ընդգծեց, որ առաջին ճեղքումը տեղի է ունեցել միայն հոկտեմբերի 5-6-ին՝ հարավարևելյան ուղղությամբ, երբ առաջին խոշոր նահանջից հետո ռազմաճակատի կայունությունը խախտվել է, իսկ արդեն նոյեմբերի 9-ի դրությամբ ադրբեջանական կողմի հարձակողական ռեսուրսը գրեթե սպառման եզրին է եղել։

«Այսինքն, բանակն ամեն ինչ արել է։ Նոյեմբերի 9-ի դրությամբ Ադրբեջանի ռազմական ռեսուրսն ուղղակի սպառման եզրին էր։ Գոնե եթե նրանց այդ շնչահեղձության պահին այստեղ իշխանափոխություն լիներ, այս թրքացածների խունտան երկրորդ պլան մղվեր, և մենք այն ահռելի աջակցությունից, որը մեզ փորձում էին ցուցաբերել դաշնակից Ռուսաստանն ու բարեկամ Իրանը, մի փոքր աջակցություն անգամ ստանայինք, վստահեցնում եմ, որ պատկերը բոլորովին այլ կլիներ։ Ողբերգությունն ու ամբողջ ցավը նրանում է, որ Ադրբեջանը, սկուտեղի վրա, ոչ միայն մարտի դաշտում է ստացել տարածքներ, այլև նոյեմբերի 9-ին, երբ շնչահեղձ էր լինում, երբ ռեսուրսն արդեն սպառման եզրին էր, այդ պահին ստորագրվում է կապիտուլյացիա և նրան հանձնվում է տարածք, որը որևէ հաշվարկով ադրբեջանական բանակը չէր կարող զավթել Թուրքիայի, Պակիստանի, չգիտես, թե էլ ում աջակցությամբ», – ասաց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը հիշեցրեց, որ նույն Ալիևն էր խոստովանել, որ ձմեռ էր մոտենում, և իրենք Քարվաճառի հատվածում ունենալու էին լուրջ խնդիրներ։ Քարվաճառն առանց մարտի ստացած Ադրբեջանն այլ պարագայում, փորձագետի համոզմամբ, ոչ մի կերպ չէր կարողանալու գրավել այն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ