30 օրում Հայաստանի մեծ մասը թուրքին հնաձնած մարդը, դեռ զոհված տղաների արյունը չչորացած նախապատրաստվում է գունագեղ միջոցառման. Իսագուլյան /տեսանյութ/
Արարատի մարզի խաղողագործներն այս պահին փակել են մայրաքաղաք տանող մայրուղին: Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը: Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործում են բեռնատար մեքենաներ: Հիշեցնենք՝ կառավարության նախորդ նիստին էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի […]
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետություն, որտեղ տարածքային ամբողջականություն ու ինքնիշխան տարածք ձևակերպումներն այլևս բովանդակություն չունեն քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը։ Տպավորություն է, թե պատերազմը հաղթել ենք, գերիներ չունենք, Շուշիի Ղազանչեցոցը կանգուն է իսկ Հայաստանն էլ շարունակում է երաշխիքը լինել հայկական պետականությունների գոյության և մնացել է միայն սահմանադրական «շտկումներ» անել ըստ դավաճանի սրտի։ […]
Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։ […]
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։ Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։ Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» […]
Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ինչպես գրում է Minval.az-ը, ադրբեջանական և թուրքական զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ: Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, […]
Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,595 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական […]
«Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի […]
2017 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով հարցադրմանը, թե մենք ինչ իրականության մեջ ենք ապրում, ասել էր. «Տարիներ առաջ ես ասում էի՝ ունենք Սահմանադրություն, չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, սա իրականություն է, եւ այս իրականությունը շարունակվում է»: Իսկ, ահա, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին […]
«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում «վաստակ եւ հեղինակություն» ունեցող թեկնածուների փախցնոցի է սկսվել քաղաքական ուժերի շրջանում։ Մեզ պատմեցին, որ թեկնածու գողանալու հարցում ռեկորդակիրը նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսղեկավարները շրջում են մարզերով եւ մրցունակ թեկնածուների հետ բանակցում՝ կուսակցության մեկենաս, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։ Բնականաբար, բավականին լավ պայմաններ առաջարկում […]




























