Կուսակցաշինական բում՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»
«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։ Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում […]





































