24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը […]

Իրենք առաջադրեցին, իրենք ընտրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ երեկ ընտրվեց նաև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», – ասաց Օհանյանը։ Նա նշեց, թե այս աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է ու պատվոգիր է տվել Փաշինյանի […]

Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանությանը շնորհավորել․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արշակ Կարապետյան, ո՞վ է […]

ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։ Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի […]

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ, Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ։  

ԼՀԿ-ն ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար․ «Հրապարակ»

«Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները եւ կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։ Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի