03 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԳՇ պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ. կքննարկվի իրավիճակը շփման գծում

ՀՀ ազգային ժողովի փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:

Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայն:

Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:

Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին հրավիրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարին, սակայն Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ կառավարությունն այսպես է նպատակահարմար գտել՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ու ԳՇ պետի տեղակալը գան ԱԺ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ