«Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում աչքովս ընկավ մի գրառում, որտեղ կորուստների շրջապտույտից դուրս գալու և իրավիճակ փոխելու համար առաջարկվում էր հրաժարվել հնից։ Իհարկե, պետք է հրաժարվել եղած հնից։ Իսկ այդ հնի, կորստի ու պարտության խորհրդանիշն օրվա իշխանությունն է։ Այս մաշված իշխանությունից պետք է հրաժարվել։ Սա է վերափոխվելու գլխավոր պայմանը»:





































