02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրն է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք գործչի ֆեյսբուքյան էջից․

«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։

Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։

Ավաղ։

Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00:

Իմ եւ մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության եւ գոտեպնդման համար։

Աստված պահապան բոլորիդ»։

Henaran.am-ի ամբողջ խմբագրակազմը ցավակցում է հարազատներին և ընտանիքի անդամներին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ