Հակառակ Փաշինյանի առաջարկի՝ Ադրբեջանը ոչ միայն զորքը հետ չի քաշում, այլև բավականին ամրանում է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ դիմել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ, նպատակ ունի այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։ ԳՇ պետը, օրենքի խախտումով, չէր արձագանքել Աբրահամյանի գրությանը, պատգամավորը նրան ժամանակ էր տվել՝ արձագանքելու համար։ […]





































