Վիգեն Խաչատրյանը ձեր մասին ասել է, որ դեռեւս չունեք անհրաժեշտ հասունություն. Մամիջանյանը՝ ՔՊ–ին
Պարոն Խաչատրյանը երեկ կարծես որոշել էր կասկածի տակ դնել՝ ես իրավունք ունեմ որոշ բառեր օգտագործել, թե չունեմ, նախ պարոն Խաչատրյան, տեղեկացնեմ, որ ես որպես ԱԺ պատգամավոր անկացած հայտարարության իրավունք ունեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:
«Իսկ ձեզ, հարգելի գործընկերներ եւ պարոն ռուիբինյանը, որ այդպես անձնազոհաբար, նաեւ անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեպետ պարոն մանուկյանի խոսքի հետ կապված որեւէ խնդիր չկա՝ Արցախն ուրացողը չի կարող դավաճան չանվանվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի 9-ին արած հայտարարությունը. «Իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն»։ Այ սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին և այդ անձի պատիվը դուք երեկ անվտանգության ներգրավմամբ պաշտպանում էիք»,-ասաց նա:
Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Ռ. Ռուբինյանը կարգադրել էր անջատել Գեղամ Մանուկյանի բարձրախոսը, այնուհետև դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար։