Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Գևորգ Գևորգյան
Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը:
«Երբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում:
Սյունիքի միջանցքով, որ օրը Ադրբեջանը կարողացավ ցամաքային անխափան կապ ունենալ, այդ օրը մենք վերջակետ ենք դնելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային խաղաղության վրա, ընդ որում երկարատև: Բախվելու են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը:
Իրանը պայքարելու է իր ցամաքային կապի համար՝ Պարսից ծոցից Սև ծով, և այդ մասին պաշտոնական Թեհրանը արդեն հայտարարել է, ընդգծելով, որ չի ընդունելու իր հարևանների հետ սահմանների որևէ փոփոխություն:
Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ագրեսիայով փորձելու են պահել այդ միջանցքը:
ՌԴ-ն իր գերակայությունը այստեղ պահելու համար բազմավեկտոր քաղաքականությունից անցնելու է հստակ քայլերի:
Վրաստանը, ինչպես 90-ականներին և այս 44-օրյա պատերազմի օրերին, մեղմ ասած՝ չի նեղացնելու Ադրբեջանին և թուրքիային:
Փաստացի, Սյունիքի միջանցքը հանձնելով, Հարավային Կովկասը դառնալու է վառոդի տակառ, որը ցանկացած պահի կարող է պայթել ազգադավի և իր դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում», – գրել է Գևորգ Գևորգյանը։