Փաշինյանը բաց թողեց ընդդիմության հետ համագործակցելու առիթը. «Հրապարակ»
Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Սակայն մեկնելուց առաջ՝ տեղեկանալով, որ հանդիպմանը մասնակցելու են միայն իշխանության ներկայացուցիչները՝ Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ […]





































