Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ թանկացման դեմ ակցիա իրականացնող վարորդներին
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները սկսեցինբերման ենթարկել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին: Հատուկ տարհանման ծառայության մեքենանարով նաև մեքենաներ դուրս հանեցին Հրապարակի տարածքից։ Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել […]





































