15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի. իրական կյանքը չափազանց դաժան է. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր Ազգային ժողովում կոչ արեց պատգամավորներին գալ իրականություն: «Երբ ես ասում եմ, որ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է վատ երազ, ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի», – ասաց պատգամավորը: Նա նշեց, թե խոսում են միֆական վերլուծություններից, բայց կա իրական կյանք, իսկ իրական կյանքը, պատգամավորի խոսքով, չափազանց […]

«Հիմա կա՛մ ՀՀ գործող իշխանությունները պետք է ինքնակամ «կտրեն» Ռուստամ Բաքոյանի ականջները, կա՛մ․․․». «Սինջար եզդիների ազգային միավորում»

Օրերս լրատվամիջոցները հրապարակեցին Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանի մեկնաբանությունը և իր ու ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրությունից և համայնքի ղեկավարի կողմից փոխանցված տեղեկատվությունից հստակ երևում է, որ պատգամավոր Բաքոյանը սուտ մեղադրանքներ է հնչեցրել Սլավիկ Սալոյանի հասցեին և վերջինս փորձել է հեռախոսազանգի միջոցով պարզել սուտ տեղեկություններ տարածելու […]

Մենք գալիս ենք ո’չ թե քաղաքական, այլ՝ աշխատանքային թիմով. Դավիթ Համբարձումյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Շնորհակալություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին կայացած Տեղական ինքնակառավարման ընտրություններում Ձեր վստահության քվեն «Դավիթ Համբարձումյան» դաշինքին տալու համար:  Ձեր ընտրությամբ Դուք տվեցիք անցած 5 տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքի գնահատականը: Ձեր ընտրությամբ որոշեցիք, թե ում եք վստահում Մասիս խոշորացված համայնքի կառավարումն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Ձեր ընտրությամբ հնարավորություն տվեցիք […]

Երևանը Բաքվին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից ու չխոչընդոտել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի նոյեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ: Նշված հայտարարությունների […]

Իսկ ո՞վ է Իլհամ Ալիրևի երազների մասին պատմել պարոն Քոչարյանին. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, որը նշել էր, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին: «Իսկ ո՞վ է Իլհամ Ալիրևի երազների մասին պատմել պարոն Քոչարյանին, հետաքրքիր է, երազներն իրար պատմո՞ւմ են», – հետաքրքրվեց Կոնջորյանը: Նա նշեց՝ եթե ինչ-որ մեկի մոտ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված […]

Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք կրկին արարել ու ստեղծել. Գագիկ Ծառուկյան

«1988 թվականի ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում: Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին: 1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, […]

Մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց իր հասցեին ԱԺ-ում այսօր հնչեցված հայտարարությանը, որն արել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս: Ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ: Կարծում եմ՝ սուտ ասած չեմ լինի, եթե ասեմ, որ […]

Շատ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը չի իջնում «Haqqin.az»-ի էջերից. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե նոյեմբերի 9-ից հետո շուրջ 30 հանդիպում է տեղի ունեցել գերիների հարազատների հետ: «Մեր տասնյակ եղբայրներ վերադարձել են հայրենիք: Իսկ գերիների քանի՞ հարազատի հետ եք հանդիպել դուք ու, ընդհանրապես, ինչի՞ց եք տեղյակ դուք», – դիմելով ըննդիմությանն` ասաց նա: Պատգամավորի խոսքով` ընդդիմությունն անում է ամեն ինչ, որ […]

Իրանը մերժեց Թեհրանի Շուշի փողոցի անունը «Շուշայով» փոխելու Ադրբեջանի առաջարկը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը մերժեց Թեհրանի Շուշի փողոցի անունը «Շուշայով» փոխելու Ադրբեջանի առաջարկը։ Հուսով եմ Հայաստանի ԱԳՆ-ն չի բողոքարկի պաշտոնական Թեհրանի այս որոշումը և հիստերիայի նոտա չի բարձրացնի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի