Իրավունք չունենք հապաղելու. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ. Սուրեն Պապիկյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում այդքան մեծ փոփոխությունները շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին», – հետաքրքրվեց պատգամավորը: […]




































