23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զոհերի, գերիների, վիրավորների թիվն անշեղորեն աճում է. Նիկոլի խաղաղությունը հենց դա է. Մամիջանյան

Մարտի 9-ին ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։

Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ադրբեջանցիների կողմից Արցախի ուղղությամբ կրակոցները պայմանավորեց Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի բացմամբ։

Սա՛ է Փաշինյանի խաղաղության դարաշրջանը։ Ու այսպես է լինելու, քանի դեռ Արցախի և Հայաստանի հանրապետությունները չեն ապացուցել, որ այլ ձև լինելու շանս կա»,- ասաց Մամիջանյանը։

 

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դատապարտել ադրբեջանական ագրեսիան՝ ասելով․«Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս պահվածքին, Հ․ Մամիջանյանն ասաց․ «Կապիտուլյանտի որդեգրած քաղաքականությունն է դա։ Շառլ Միշելի հետ սվիտերներով հանդիպումը միշտ չէ, որ խնդիրներ է լուծում, բայց սա Փաշինյանը չի հասկանում։ Նա իր հրաժարականից կամ հեռացումից հետո տասնամյակներ շարունակ էլ վնասելու է Հայաստանին ու Արցախին՝ իր իսկ արած հայտարարությունների պատճառով։

Այսօր արդեն ԵԽ-ում Ադրբեջանի դեսպաները հղումներ են անում Փաշինյանի խոսքերին ու ստորագրած փաստաթղթերին։ Մեր դեմ պայքարում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ու դրանք Հայաստանին տասնամյակներ շարունակ վնասելու են Փաշինյանի չքվելուց հետո»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ թշնամի պետություններից ինչ-որ մեկը Փաշինյանին ու նրա թիմին արգելել է՝ ինչպես Ադրբեջանի հակահայ գործողությունների, այնպես էլ՝ Շուշիի հռչակագրի դատապարտումն ու Արցախ այցելությունը, իսկ իշխանությունը միայն թմբկահարում է խաղաղության դարաշրջանի բացումը՝ ի հեճուկս հակառակորդի կողմից մեզ վրա ուղղված կրակոցների։

«Իհարկե, ես հասկանում եմ, որ ավելի համակրելի կլինեմ, եթե ասեմ, որ խաղաղություն է լինելու, բայց ուզում եմ, որ քաղաքացիները համադրեն ու տեսնեն, որ զոհերի, գերիների, վիրավորների թիվն անշեղորեն աճում է. բա մեզ պե՞տք է էդպիսի խաղաղություն, չէ՞ որ Նիկոլի խաղաղությունը հենց դա է»,- ասաց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ