«Ցեղասպան պետությունը չի կարող խաղաղություն բերել մեր տարածաշրջանին». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ սերտորեն համագործակցող թուրք-ադրբեջանական տանդեմը, որն ի դեպ նույն ձեռագրով սատարում է նաև Զելենսկիի իշխանությանը, Արցախ մտնող գազատարը պայթեցնելով, ըստ էության, քայլ է անում ՌԴ-ի դեմ, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են Արցախում։
Կայուն խաղաղություն կարող է և պետք է բերի միայն ազգային իշխանությամբ Հայաստանը։ Իսկ այդ խաղաղությունը, բոլորն էլ լավ գիտակցում են, որ ռեալ կարող է լինել միայն այս պրոթուրքական իշխանությունից ազատվելու դեպքում։
Այս ամենը շատ լավ գիտեն և մեր դաշնակիցները, և թշնամիները, իսկ այս իրավիճակում մեր ժողովուրդն արդեն ինքը պետք է որոշի, պայքարել հանուն խաղաղությա՞ն, թե՞ պառակտված մնալով՝ դառնալ գործիք այս կամ այն քաղաքական միավորի ձեռքին։
Պետք է հստակ գիտակցել, որ քաղաքական շահը կարող է փոփոխվել, բայց Հայրենքը ու Խաղաղությունը մնայուն արժեքներ են, որոնց համար բոլորս միասին պետք է Ուժ դառնանք»։