05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Ալվարդ Պետրոսյանի մահվան գույժը: Մեզնից հեռացավ ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեք չդավաճանեց ազնիվ ու ճշմարիտ մտավորականի տեսակին, մինչև վերջին պահը ապրեց հարազատ ժողովրդի և պետության հանդեպ անսահման սիրով ու հավատով՝ ցավը սրտում հետևելով իր պաշտելի Հայաստանի ու Արցախի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին

Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների մի ողջ ժամանակաշրջանի անգնահատելի հիշողություններ, որոնք հաճախ դարձել են նրա հրապարակախոսական հոդվածների ու հարցազրույցների թեման:

Ալվարդ Պետրոսյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ևս անվերջ պայքար էր հանուն ճշմարտության, գեղեցիկի ու ազնիվի և ընդդեմ արգահատելի, գռեհիկ երևույթների ու դրանց կրողների:

 

Ժամանակակիցների հիշողության մեջ Ալվարդ Պետրոսյանը կմնա մարդկային բարձր որակներով և առաքինի կեցվածքով արդարամիտ ու շիտակ մտավորական, իսկ ապագա սերունդները նրան կճանաչեն որպես հրաշալի գրող, հայրենիքի հոգսերով մշտապես ապրող հասարակական-քաղաքական գործիչ, իր ժամանակաշրջանի անխոնջ ու անաչառ տարեգիր:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչակիցներին և ընթերցողներին:
Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ բարեկամ:

Թող այսուհետ լույսերի մեջ ապրի քո ազնիվ հոգին»,- ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ