«Ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել». Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով։ «Թեպետ արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունենք, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում։ Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք […]





































