07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարուքյանի հոգին ազատվեց «կառուցողական ընդդիմադիրի» դժոխային տառապանքներից․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Էդմոն Մարուքյանի համար շատ ուրախ եմ։
 
Տարիներ շարունակ ասում էի ու ապացուցում, որ նա եւ իր կուսակցությունն ընդդիմություն չեն, այլ Նիկոլի գրպանային կցորդը։
Մեծ մասը հասկանում էր ( վերջին համապետական եւ Վանաձորի ընտրություններին ԼՀԿ ստացած ձայները վկա), ոմանք նեղվում էին, Էդմոնն էլ ինձանից նեղանում էր։
 
Իզուր։ Ես ճիշտ էի, ոմանք՝ միամիտ էին, իսկ Էդմոնը՝ լատենտ նիկոլական։
Մարդկայնորեն ափսոս։ Նիկոլից խելացի, Նիկոլից գրագետ, Նիկոլից ներկայանալի։
Հա, հասկանում եմ, որ Նիկոլի պարագայում դա դժվար չէ, բայց այնուհանդերձ փաստը մնում է փաստ։
Ազգային ու պետական շահերի մասին ինձ լոլոներ չկարդալ։ Այդ շահերը նախ պահանջում են Նիկոլի հեռացում, ոչ թե սպասարկում։ Եվ երկրորդը… մեր մասնավոր զրույցների privacy-ն այս պահին կհարգեմ…Դեռ։
 
Ուստի Մարուքյանի հոգին ազատվեց «կառուցողական ընդդիմադիրի» դժոխային տառապանքներից։ Բայց փոխարենը վրեն վերջնականապես մնաց հանձնված Արցախն ու 5 000 տղա։
Հանգչես խաղաղությամբ որպես քաղաքական գործիչ։
 
Հ.Գ. Հա, մեկ էլ ԼՀԿ-ի Մանեի «տրոյկացման» օպերացիայից հետո մնացած հայրենասեր եւ ազնիվ տղերքն են ափսոս»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ